Փարիզը ծանոթ և անծանոթ

Ռուսներն ասում են տեսնել Փարիզն ու նոր մեռնել,
ես էլ ասում եմ տեսնել Փարիզն ու.....սիրահարվել

Փարիզ, Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա

Փարիզ, Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա

Փարիզ, Ֆրանսիա

Միրաբոյի կամուրջը
Միրաբոյի կամրջի տակ հոսում է Սենան և մեր սերերը
արժի արդյոք, որ ես հիշեմ,
ուրախությունը գալիս է միշտ տխրությունից հետո....
(Գիյոմ Ապոլիներ)

Փարիզ, Ֆրանսիա
Ավտոբուսի կանգառները Փարիզում հրաշալի են պատրաստված, նույնիսկ պատին փակցված է ժամանակացույց, թե քանի րոպեում սպասվող ավտոբուսը տեղում կլինի
Փարիզ, Ֆրանսիա

Փարիզին ավելի լավ ծանոթանալու համար պետք է քայլել նրա փողոցներով:
Անցնում էի բուլվար Սեբաստոպոլով, երբ մի փոքր փողոցում նկատեցի մի Կաթոլիկ Եկեղեցի:
Մտա, ներսում կային մի քանի տարեց մարդիկ, ռուսերեն էին խոսում:
Հանկարծ Եկեղեցու քույրերից մեկը եկավ մի բանալի ձեռքում և ռուսները հետևեցին նրան, ես էլ նրանց հետ, հետաքրքրությունից, թե ուր են գնում:
Իջնում ենք ներքնահարկ, քույրը բացեց մի դուռ:

Փարիզ, Ֆրանսիա

Մի փոքրիկ խուց էր, պատերին ուղղափառ Սրբանկարներ էին, ռուսները հանեցին իրենց գրպանների փոքր Սրբանկարները, մոտեցրին խցի կենտրոնում դրած , շորով փաթաթված սնդուկին և գլուխները խոնարհած աղոթում էին:
Այս ինչ հրաշք է, մտածում եմ ես, Կաթոլիկ Եկեղեցում, ուղղափառ Սրբանկարներ, այն էլ Փարիզյան այս ներքնահարկում:
Երբ աղոթեցին, վերջացրեցին, դուրս եկան:
 Քույր սպասուհին անջատեց լույսը:
Մոտեցա ռուսներից մի կնոջ, ասում եմ կներեք, կուզեի իմանալ, եթե գաղտնիք չէ,   где мы были и что это был за обряд?
Բանից պարզվում է, որ այդ սնդուկի մեջ բոլոր քրիստոնյաների կողմից պաշտած Սուրբ Ելենայի մասունքներն են, որը  ուժ է տալիս, օգնում է մարդկանց: Նրանք Ռուսաստանից հատուկ դրա համար են եկել, որ աղոթեն նրան: ...
У каждого свой Париж...

Սուրբ Ելենան եղել է Կոնստանտինոպոլ  քաղաքի քրիստոնյա կայսեր Կոնստանտինի մայրը...

(շարունակելի)

Հեղինակ` KaBa

5 կարծիք::

White Owl said...

Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն, հատկապես ներքնահաարկում աղոթողների պատմությունը:

Hasmik said...

Շատ սիրուն նկարներ են ու փոխանցեցին քաղաքի շունչը

Փարիզը երազանքների քաղաք է... միշտ հիշում եմ Հեմեգուեյի խոսքերը Փարիզի մասին.../կներեք որ մեջբերում եմ անգլերեն...) /

If you are lucky enough to have lived in Paris as a young man, then wherever you go for the rest of your life it stays with you, for Paris is a moveable feast.
Ernest Hemingway

KaBa said...

Շարունակությունը այստեղ է

http://kabaimot.blogspot.com/

Karen(DOKTOR) said...

Edd jan shat lavn e, bajc ed qaxaq@ @nkalelu hamar petq aaravot zhami 7-ic kruassanneri hotic michev erekoyan kisaaxpanocajin aromatner@ zgas , apsos texnologian der hnaravorutyun chi takis burmunq@ zgacmunq@ elektronayin dzevov taratsutyan vra haxordel , 4 angam gnacel em 4 angam nuyn anpatmeli tpavorutyunnerov het ekel mek el hunisin

Edd said...

Կարեն ջան, էս հոդվածի հեղինակը ԿաԲա-ն է:

Post a Comment